Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Մայիսի 31-ի ընտրությունները կտարբերվեն մյուս բոլոր ընտրություններից»

«Մայիսի 31-ի ընտրությունները կտարբերվեն մյուս բոլոր ընտրություններից»
20.03.2009 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ՄԻԳՈՒՑԵ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵՋ»
ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)
-Ասում են` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ ՀՀԿ-ն ցայտնոտի մեջ է։ Այդպե՞ս է։
-Միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանն է ցայտնոտի մեջ, բայց ՀՀԿ-ն երբեք ցայտնոտի մեջ չի եղել։
-Քաղաքական իրադրության փոփոխություն գոնե նկատո՞ւմ եք։
-Իհարկե, ո՛չ։
-Ասել է` ամեն ինչ նախկինի պե՞ս է։
-Ես այս ամենն ընկալում եմ որպես բնականոն զարգացում։ Հանրապետականը, ինչպես մյուս բոլոր քաղաքական ուժերի, այնպես էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման պարագայում, կգնա մրցակցության։
-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ քայլ կատարեց ընդդիմությունը։
-Անտրամաբանական։
-Ինչպե՞ս կբացատրեք։
-Թող իրենք բացատրեն։ Ժողովուրդն իր ընտրությունը կանի, կտեսնենք։
-Լուրջ մրցակցություն լինելո՞ւ է։
-Բացարձակապես։ Մենք հաղթելու ենք։
«ՄԵՐ ՀՈՐԴՈՐՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՆ»
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցություն)
-ԲՀԿ-ն այս ընտրություններում նախապես հանդուրժողականության, կոռեկտության կոչեր է հնչեցնում։ Այն ուղղված է կոալիցիոն գործընկերների՞ն, թե՞ ընդդիմությանը։
-Կոչը վերաբերում է բոլորին` Հայաստանի ողջ քաղաքական դաշտին։ Քանի դեռ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովը եզրակացություն չի տվել, թե մարտի 1-ի համար ով էր մեղավոր, բոլորը զսպվածության և հանդուրժողականության խնդիր ունեն։ Չվերադառնանք այն խոսակցություններին, թե ով սկսեց, ով շարունակեց, ով է ավելի շատ մեղավոր, քանի որ դրանից ոչ մի օգուտ չկա։ Այդպիսի խոսակցություններ բորբոքողները նպատակ չունեն հանդուրժող ու զուսպ լինել։ Մեր հորդորն ուղղված է քաղաքական դաշտի գլխավոր դերակատարներին։ Հույս ունենք` մայիսի 31-ի ընտրությունը կտարբերվի մյուս բոլոր ընտրություններից` լավ իմաստով։ Եթե ոչ, ապա վտանգված է մեր երկրի վարկը։
-Ձեր կանխակալ զգուշավորությունն ի՞նչ հիմք ունի։
-Ես մտավախություն ունեմ, որ կարող են անհարկի սրացումներ լինել` ցածր ինտելեկտի ու կուլտուրայի պատճառով։ Չէի ցանկանա, որ մեր ընտրությունները վերածվեին ծեծ ու ջարդի, ռազբորկայի, ղալմաղալի, հաշիվ մաքրելու «միջոցառման»։ Կուզենայի երևանցիները հանգիստ գնային ու ընտրեին իրենց քաղաքի ավագանուն, փաստորեն, նաև քաղաքապետին։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2669

Մեկնաբանություններ